Էրդողանի այցը Գրանադա չեղարկվել է․ նա կրկին առողջական խնդիրներ ունի

Լուրեր

24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այսօր կայանալիք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստին մասնակցությունը և հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում հանդիպումները չեղարկվել են՝ նրա առողջական խնդիրների պատճառով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Էրդողանը չի մասնակցի հոկտեմբերի 5-ին Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ գագաթնաժողովին, թեև անցած շաբաթ հաստատվել էր նրա մասնակցությունը։

Նշվում է, որ Էրդողանը երեկ երեկոյան հիվանդացել է հարբուխով և բժիշկների խորհրդով չեղարկել է Գրանադա այցը։

Հավելենք, որ Էրդողանն առողջական խնդիրների պատճառով վերջերս հաճախ է տարբեր հանդիպումներ բաց թողնում։

Նման իրավիճակ էր նաև Թուրքիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Մասնավորապես, նախընտրական շրջանում Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի պատճառով հեռարձակումը դադարեցվել էր։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել էր իր առողջական խնդիրներին՝ նշելով, որ ինտենսիվ քարոզարշավի պատճառով ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Այնուհետև մի քանի օրով նա չեղարկել էր բոլոր միջոցառումներն ու չէր ներկայանում հանրությանը։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր, թե Էրդողանի մոտ «գաստրոէնտերիտային վարակ» է։

Էմմա Չոբանյան