ՌԴ-ում «Առաջին ալիքի» նախկին աշխատակցուհի Մարինա Օվսյաննիկովային հեռակա կարգով 8,5 տարվա ազատազրկման են դատապարտել

Լուրեր

30.04.2026 | 21:27
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
30.04.2026 | 19:33
Քվե՝ վարկի դիմա՞ց․ ինչպես է Սամվել Կարապետյանը մեկնաբանում իր ուժին վերագրվող ընտրակաշառքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:25
Brent տեսակի նավթի գինը հասել է 2022թ․ փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին
30.04.2026 | 19:12
Ադրբեջանում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու մասին դեռևս խոսք չկա. Պեսկով
30.04.2026 | 19:00
Ինչպե՞ս հրաժարվենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթից, եթե այլընտրանք չունենք․ սխալ է անվտանգությունը մերկ թողնել․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 18:53
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
30.04.2026 | 18:51
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով 8,5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել «Առաջին ալիքի» «Վրեմյա» հաղորդաշարի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովային՝ նրան մեղավոր ճանաչելով «ռազմական կեղծիքներ» տարածելու մեջ։ Օվսյաննիկովան չի ընդունել մեղքը և հայտարարել է, որ իր ոչ մի բառից չի հրաժարվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեղադրող կողմը Օվսյաննիկովային, որը հայտնի է դարձել «Առաջին ալիքի» ուղիղ եթերում հակապատերազմական ակցիայից հետո, պահանջել է դատապարտել մեկ տարով ավելի՝ 9,5 տարվա ազատազրկման։

Նրան մեղադրել են քաղաքական ատելության հիման վրա ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի «ե» կետ): Քրեական գործի առիթը 2022 թվականի հուլիսին նրա անցկացրած պիկետն էր։

Հեռուստաալիքի եթերում ակցիայից հետո Օվսյաննիկովան կանգնել էր Կրեմլի դիմաց գտնվող Սոֆիյսկայա ամբարտակի վրա՝ պաստառով, որի վրա Ուկրաինայում սպանված երեխաների լուսանկարներ էին և գրություն, որում ՌԴ նախագահին «մարդասպան» էր անվանում։

«Մահացել է 352 երեխա, էլ քանի՞ երեխա պետք է մեռնի, որ դու կանգ առնես», – գրված էր պաստառի վրա։

Մեղադրող կողմի կարծիքով՝ Օվսյաննիկովան այս գործողություններով ռուսական զինված ուժերի նկատմամբ «ստեղծել է հասարակության մեջ բացասական վերաբերմունքի ձևավորման իրական սպառնալիք» ։

Օվսյաննիկովայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, սակայն կարճ ժամանակ անց նա դստեր հետ լքել է Ռուսաստանը։