Իրանի ԳՇ պետը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել

Լուրեր

24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
Բոլորը

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նշել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացմանը, փոխանցում է Mehr-ը։

Նա նշել է, որ զարգացումները Հարավային Կովկասում ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա։ Բաղերին ընդգծել է, որ այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից։ Նա նաև կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և վեճերը լուծելու համար։

Հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին դիտորդներ ուղարկելու՝ Իրանի պատրաստակամությունը՝ Բաղերին ընդգծել է, որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման հետևում չպետք է լինի ագրեսիվ նպատակ կամ մտադրություն։

«Տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի խաղաղությանը»,- ասել է նա։

Բաղերին անդրադարձել է ավելի վաղ անցկացված հայ-ամերիկյան զորավարժություններին՝ նշելով, որ արտատարածաշրջանային ուժերի առկայությունն անկայունություն կառաջացնի։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հանդիպել էր նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Էմմա Չոբանյան