Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Լուրեր

06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
Բոլորը

Հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ճապոնականը՝ ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իկեգամին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև դրանց հետևանքով ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման ու ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը:

Մասակի Իկեգամին նշել է, որ ճապոնական կողմը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս նպաստել ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի հաղթահարմանը:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան այցերի ակտիվացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաև առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ: