ԱՄՆ-ը կշարունակի դերակատարում ունենալ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արժանապատիվ ու տևական խաղաղության հասնելու համար․ Պետդեպ

Լուրեր

24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
Բոլորը

Միացյալ Նահանգները կշարունակի դերակատարում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում շփումներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետաքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Միացյալ Նահանգները կշարունակի դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում շփումներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար։ Դուք նաև տեսել եք, որ մենք, վերջին շաբաթվա ընթացքում և դրանից հետո, կրկնում ենք Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ, անկախ, միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մեր կոչը՝ ապահովելու թափանցիկություն և հավաստիացում, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը պաշտպանված կլինեն, հատկապես նրանց համար, ովքեր կարող են ցանկանալ վերադառնալ, և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության համար, ինչը, իհարկե, համահունչ է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրանց միջազգային պարտավորություններին»,- ասել է Պատելը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ Պետքարտուղարության պաշտոնյան ընդգծել է, որ չնայած ՄԱԿ-ի, այսպես կոչված, առաքելության այցին Արցախ, ԱՄՆ-ը շարունակում է պնդել միջազգային առաքելության հարցում։

«Մենք շարունակում ենք հավատալ, նույնիսկ ՄԱԿ-ի այցի լույսի ներքո, որ կա Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելության մեծ ցանկություն և անհրաժեշտություն: Կարծում ենք՝ այն թափանցիկություն կապահովի։ Մենք կարծում ենք, որ դա կապահովի համապատասխան երաշխիքներ տարբեր իրավունքների և անվտանգության համար, որոնք շարունակում են խորապես մտահոգել մեզ»,- նշել է Պատելը։