Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Ղարաբաղը լքած հայերի իրենց տներ վերադառնալու իրավունքը․ Դունյա Միյատովիչը հայտնել է առաջիկայում ՀՀ այցելելու մասին

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի ագրեսիայի և էթնիկ զտումների վերաբերյալ։ Նա նշել է, որ ուշադիր հետևել է Արցախում արագ փոփոխվող իրավիճակին։

«Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններից և տարածաշրջանի նկատմամբ հետագա վերահսկողությունից հետո, 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, 100,483 Ղարաբաղի հայեր, այդ թվում՝ ընտանիքներ, տարեցներ և այլ խոցելի խմբեր, լքել են իրենց տները և ապաստան գտնել հարևան Հայաստանում։ Ես մի քանի անգամ շեշտել եմ, որ այս վերջին փորձությունը գալիս է գումարվելու ռազմական գործողությունների պատճառով մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքներին 2020 թվականից սկսած, ինչը սրվել էր վերջին 9 ամիսների ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի երկարատև խախտմամբ և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգիայի մատակարարումների սուր պակասով։ Այս առումով ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ պաշտպանելու և աջակցելու բոլոր կարիքավորներին անմիջապես ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ»,- նշում է Միյատովիչը։

Նա, միաժամանակ, հավելել է, որ լրացուցիչ օգնություն է պահանջվում՝ համոզվելու համար, որ բոլոր անձանց կարիքներն անհապաղ կբացահայտվեն և պատշաճ կերպով կլուծվեն: Դրա համար Միյատովիչը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արել համերաշխություն դրսևորել և հրատապ կարգով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

«Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնել են մի շարք քաղաքական, վարչական և տնտեսական միջոցառումներ՝ ուղղված Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ բնակվող մարդկանց վերաինտեգրմանը։ Այս առումով, ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել Ղարաբաղի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքների հարգումը, ներառյալ նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի և բռնությունից, ահաբեկումից և ատելությունից պաշտպանված լինելու իրավունքները: Հատկապես պետք է պաշտպանված լինեն խոցելի խմբերը, ինչպիսիք են վիրավորները կամ առողջության կարիք ունեցող մարդիկ, տարեցները, կանայք և երեխաները։ Իշխանությունները պետք է նաև ապահովեն, որ հեռացածների իրավունքները լիովին հարգվեն, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը»,- նշել մարդու իրավունքների հանձնակատարը։

Դունյա Միյատովիչը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է ապահովել մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը ներկա հանգամանքներից տուժած բոլոր տարածքներ և մարդկանց։ Այս առումով նա ի գիտություն է ընդունել վերջերս ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղի տարածաշրջանում:

«Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ ձգտել ներգրավել Հայաստանի և Ադրբեջանի բոլոր համապատասխան զրուցակիցներին՝ իմ մանդատի համաձայն, որպեսզի կարողանամ օգնել՝ հաղթահարելու մարդու իրավունքների առկա մարտահրավերները: Այս համատեքստում և Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ ես շուտով կմեկնեմ Հայաստան»,- հայտնել է Դունյա Միյատովիչը։

Էմմա Չոբանյան