ՀԿԵ-ն ավարտում է 2023 թվականին նախատեսված երկաթուղային ուղու թարմացման ծրագիրը

Լուրեր

22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ավարտվում են 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։ Ընթացիկ տարում միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Երևանի 14,3 կմ ճանապարհահատվածները․ տեղեկացնում են ՀԿԵ-ից։

Ընդհանուր առմամբ ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1,8 մլրդ դրամ: Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 մլն դրամ ։ Ծրագրի շրջանակներում փոխարինվել է 18 725 կոճ, որից 15 հազարը երկաթբետոնե, մինչև 4 հազարը՝ փայտյա։
Արմավիր կայարանում փոխվել է հարթակ ժամանող ուղու բարձրությունը ՝ մարդատար վագոններ նստելիս և իջնելիս ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:

Այս առիթով ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է. «Ընթացիկ տարում ներդրումային միջոցների հիմնական ծավալն ուղղվել է ենթակառուցվածքի աջակցմանը և զարգացմանը, ինչն ուղղակիորեն կապված է երթևեկության անվտանգության և երկաթուղու անխափան աշխատանքի հետ։ 2023 թվականը մեր ընկերության համար լարված աշխատանքի տարի էր։ Ընդ որում, ներդրումային միջոցների հասցեական և արդյունավետ ծախսումը ՀԿԵ-ի առաջնահերթություններից է»։