Թուրքիայում կրկին Մեծամորի ատոմակայանը փակելու կոչ են անում

Լուրեր

30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
30.04.2026 | 19:33
Քվե՝ վարկի դիմա՞ց․ ինչպես է Սամվել Կարապետյանը մեկնաբանում իր ուժին վերագրվող ընտրակաշառքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:25
Brent տեսակի նավթի գինը հասել է 2022թ․ փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին
30.04.2026 | 19:12
Ադրբեջանում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու մասին դեռևս խոսք չկա. Պեսկով
Բոլորը

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նիստում Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հետ կապված հայտարարություններ են հնչել։ Մասնավորապես, հայտարարվել է, թե հայկական ատոմակայանը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի խորհրդարանի խնդրագրերի հանձնաժողովը, որը վերլուծում է քաղաքացիներից խորհրդարան ներկայացված միջնորդություններն ու բողոքները, խնդրանք է ստացել ատոմակայանից բխող վտանգների դեմ միջոցներ ձեռնարկել։ Հանձնաժողովը բողոքին արձագանքել է՝ հիմնվելով այս հարցում ներգրավված նախարարությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվության վրա։

Պատասխանում նշվում է, որ Իգդիր քաղաքը մշակել է ճառագայթային արտակարգ գործողությունների ծրագիր, որը սահմանում է ռադիացիոն վթարի դեպքում պլանավորման և գործողությունների սկզբունքները։

Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանում էլ հիշեցվում է, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո։

«Ատոմակայանը կառուցվել է մեր սահմանին շատ մոտ և հին տեխնոլոգիայով շահագործվող օբյեկտ է։ Կայանը ռիսկի գործոն է ողջ տարածաշրջանի համար։ Մեր տարածաշրջանը և աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ երկրորդ Չեռնոբիլ։ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի։ Այս առումով խնդիրը կշարունակի մնալ մեր երկրի ուշադրության ներքո»,- ասվում է ԱԳՆ-ի պատասխանում։

Հիշեցնենք, որ Թուրքիան պարբերաբար անարդյունք քայլեր է ձեռնարկում այն փակելու համար ու անհիմն խոսում հայկական ատոմակայանի վտանգավորության մասին, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն էր 2020 թվականի հուլիսին Մեծամորի ԱԷԿ-ին հարվածով սպառնում։

Հավելենք, որ նախորդ տարի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այցելել էր Հայաստան, տեղում ծանոթացել իրավիճակին ու փաստել, որ Մեծամորի ԱԷԿ-ն անվտանգ է, և կառույցը բավարարված է հայկական կողմի աշխատանքից։

Էմմա Չոբանյան