ԱԺ քառօրյայի մեկնարկը. ՈՒՂԻՂ

Լուրեր

03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հռոմի ստատուտի վավերացման նախագիծն ընդգրկված է ԱԺ նիստի օրակարգում։ Այն կվավերացվի, քանի որ իշխող քաղաքական ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ սեպտեմբերի 24-ին՝ անկախության մասին իր ուղերձում էր այդ մասին հայտարարել։

Նախագիծը սեպտեմբերի 28-ին հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հռոմի ստատուտի վեավերացման մասին գործընթացներից դժգոհում են Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի իշխանությունները։

«Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա»,- հայտարարում են Մոսկվայից՝ առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի կդիմեն։

Երևանը Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին։ Սրանից շուրջ չորս ամիս անց Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։ Հռոմի ստատուտը վավերացրած պետությունները պարտավորություն ունեն իրենց երկրում Պուտինին և Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու։

Մոսկվայի սուր քննադատություններն, ըստ էության, պայմանավորված են այս հանգամանքով։

Նշենք, սակայն, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի փոխանցմամբ՝ Պուտինին ձերբակալություն չի սպառնում, եթե նա Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո ժամանի Հայաստան։ Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Երևանը դեռ ապրիլին այս հարցի շուրջ առաջարկներ է ուղարկել Մոսկվա, բայց արձագանքներ չկան։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանձնաժողովի նիստում չեն մասնակցել նախագծի քննարկմանը՝ ավելի վաղ դեմ արտահայտվելով գործընթացին։

ՀՀ կառավարությունը որպես հիմնավորում ներկայացնում է այն, որ միջազգային հարթակներում ցանկանում են պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ թվարկելով Ադրբեջանի կողմից 2021, 2022, 2023 թվականների ռազմական հարձակումները։