ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելու՝ Ադրբեջանի կանխամտածված գործողությունների մասին ահազանգերը չհանգեցրին միջազգային հանրության գործուն քայլերին․ ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
Բոլորը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

«Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և մասնավորապես սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների: Նա հավելել է, որ ադրբեջանական ագրեսիային նախորդել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի: ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավելի հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար: Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:

Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար:

ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության քայլերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային խնդիրների բացահայտմանն ու հասցեագրմանը: ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է հրատապ կարիքների հաշվառմամբ մշակված պետական աջակցության ծրագրերին՝ դրանց զուգահեռ կարևորելով համապարփակ կարիքների գնահատման աշխատանքների պատշաճ իրականացումը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա մշակել հասցեական երկարաժամկետ աջակցության ծրագրեր:

Հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետն առաջնային է համարել բռնի տեղահանվածներին կեցավայրերով ապահովելու հարցը, ինչպես նաև նշել նրանց զբաղվածության, կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: