ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր
Քաղաքականություն
02.10.2023 | 19:17Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: