Ալիևը խոսել է հայաթափված Արցախին «լայնածավալ մարդասիրական օգնություն» տրամադրելու մասին
Քաղաքականություն
02.10.2023 | 20:53Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, գրում են ադրբեջանական լրատվականները։
Նշվում է, որ Ալիևն անդրադարձել է Գրանադայում կայանալիք հանդիպմանը և հույս հայտնել, որ այն խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։
Նա շարունակել է ադրբեջանական կեղծ թեզերը ներկայացնել Արցախի մասով՝ նշելով, թե սեփական ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանը, իբր, լայնածավալ մարդասիրական օգնություն է տրամադրել Արցախին, որն արդեն հայաթափվել է։
Հավելենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Ալիևի մասնակցությամբ։
Էմմա Չոբանյան