Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը», հնարավոր է, անցնի Իրանով

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հարցին՝ նշելով, որ այն քննարկվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրերս Նախիջևան կատարած այցի ընթացքում, գրում է Hurriyet-ը։

«Զանգեզուրի գիծը կապահովի Թուրքիայից Բաքու ճանապարհը։ Դա կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը։ Բանակցությունները շարունակվում են։ Նախիջևանից մինչև Դիլուջու սահմանային դարպասի գիծ կա, օրակարգում է 14 կմ նոր գծի վերանորոգումն ու կառուցումը։ Հայաստանի սահմանով անցնում է «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ-ը։ Դա քննարկվում է նաև հայկական կողմի հետ։ Հնարավոր է նաև, որ միջանցքն իրականացվի Իրանի կողմից։ Մենք մտածում ենք այն արագ կյանքի կոչելու մասին»,- ասել է թուրք նախարարը։

Նա նշել է, որ Միջին միջանցքը ներկայում ամենակարճ և անվտանգ ճանապարհն է, կա երկաթգիծ, ​​որը շարունակվում է Բաքու-Թբիլիսի-Կարսից։ Ուրալօղլուն ասել է, որ հստակ գծով կապվելու են թուրքական հանրապետությունների ու Հեռավոր Արևելքի հետ։

Հավելենք, որ Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների անցման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշենք, որ Բաքվի ու Թեհրանի միջև 2022 թվականի մարտի 11-ին կնքված հուշագիրը ենթադրում է հաղորդակցման նոր կապեր Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Իրանի տարածքով։

Էմմա Չոբանյան