Ադրբեջանն ու Վրաստանը վավերացրել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Լուրեր

05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
Բոլորը

Վրաստանի և Ադրբեջանի միջև վավերացվել է ռազմական համագործակցության ոլորտում համաձայնագիրը։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում քննարկման է դրվել «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը հաստատելու մասին» օրենքը։

Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է խրախուսել և ամրապնդել կողմերի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև գործնական հիմք ստեղծել կողմերի կողմից ընդունված ռազմական համագործակցության ծրագրերի իրականացման համար։

Փաստաթղթում նշվում է, որ կողմերը համագործակցելու են հետևյալ ոլորտներում՝ ռազմական կրթություն ու զորավարժություններ, պաշտպանության քաղաքականություն և անվտանգություն, խաղաղապահություն և հումանիտար գործողություններ, համագործակցություն ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակում, զենքի վերահսկում և զինաթափում, ռազմական օրենսդրություն, ռազմատեխնիկական ապահովում, ռազմաքաղաքացիական համագործակցություն, կիբերանվտանգություն պաշտպանության ոլորտում, ռազմական քարտեզագրում, ռազմաբժշկական ծառայություններ, սոցիալական, սպորտային և մշակութային միջոցառումներ, մարդասիրական ականազերծում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

Համաձայնագրի կատարման համար լիազորված մարմիններն են Ադրբեջանի և Վրաստանի Պաշտպանության նախարարությունները։

Էմմա Չոբանյան