«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի և տնտեսվարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ավարտվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական անփութություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ.-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք՝ անզգուշությամբ էական վնաս պատճառելով կազմակերպության և պետության օրինական շահերին, ինչպես նաև պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում ներառելով կեղծ տեղեկություններ՝ հափշտակել է իրեն վստահված գույքը:

Մասնավորապես, հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը իր պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ հսկողություն չի իրականացրել դասախոսների և ուսանողների՝ սահմանված կարգին համապատասխան գործելու նկատմամբ, ինչի պայմաններում 2014-2015թթ. ուսումնական տարվա դասամատյանում, ՀՀ-ից դուրս գտնվող երկու ուսանողի անվան դիմաց՝ «առաջադիմությունների և հաճախումների ընթացիկ հաշվառում» էջերի գրառումներում չեն գրանցվել վերջիններիս՝ մի քանի ամիսների բացակայությունները, դասամատյանում նշանակվել են կեղծ գնահատականներ, նշանակվել են ստուգարքներ և քննություններ:

Արդյունքում, կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հիշյալ ուսանողների ուսումը շարունակելու հիմք են հանդիսացել, որոնց հիման վրա փաստացի դասընթացներին չմասնակցած և համապատասխան գիտելիքներ չստացած ուսանողներին հնարավորություն է տրվել փոխադրվել հաջորդ կուրս:

Բացի այդ, «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը 2014-2019թթ. ընթացքում, որպես վարորդներ աշխատանքի է ընդունել 5 անձի, որոնց ամրակցել է կազմակերպության հաշվեկշռում հաշվառված, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, հիշյալ ավտոմեքենայի երթուղային թերթերում և վառելիքի պահանջագրերում, նույն կազմակերպության տնտեսվարի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ավտոմեքենան շահագործելու պատրվակով 9971 լիտր բենզինի օգտագործման վերաբերյալ, և այդ կեղծված փաստաթղթերը հաստատվել են տնօրենի կողմից։

Արդյունքում նշված 9971 լիտր բենզինի համար ելքագրված՝ կազմակերպության տնօրենին վստահված պետական միջոցները հափշտակվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Որոշում է կայացվել որպես այլընտրանքային խափանման միջոց պաշտոնավարման կասեցում ընտրելու մասին:

Կազմակերպության տնտեսվարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: