Անկարայում միջադեպից հետո Թուրքիան հարվածում է Իրաքում PKK-ի բազաներին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքական ինքնաթիռները կիրակի ուշ երեկոյան ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քուրդիստանի տարածքին՝ այն բանից հետո, երբ նույն օրը տեղի ունեցած պայթյունից Անկարայում խորհրդարանի շենքի մոտ երկու ոստիկան էր վիրավորվել է։ Այս մասին գրում է AFP-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Պայթյունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «ահաբեկիչները երբեք չեն հասնի իրենց նպատակներին»։

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից ահաբեկչական խմբավորումների ցուցակում ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK):

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ երկու հարձակվողներն առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում մեքենայով մոտեցել են ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասին և պայթյուն իրականացրել:

«Ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել է, մյուսը սպանվել է գլխին հասցված գնդակից՝ նախքան իրեն պայթեցնելու հնարավորությունը»,- ասել էր ՆԳ նախարար Ալի Երլիկայան։

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել  է, որ Հյուսիսային Իրաքում «օդային օպերացիա» է իրականացվել՝ «Քրդական աշխատավորական կուսակցությանը չեզոքացնելու համար»։ Նախարարությունը հայտնել է, որ «ահաբեկիչների կողմից օգտագործված 20 թիրախներ» ոչնչացվել են։

Էմմա Չոբանյան