Թեհրանը հետամուտ է տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է
20.06.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում
20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրան կատարած վերջին այցին և նշել, որ այս այցը տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև բանակցությունների և շփումների շարունակականությանը համահունչ՝ վերանայելու երկկողմ հարաբերությունները և զարգացումները կովկասյան տարածաշրջանում, փոխանցում է IRNA գործակալությունը։

Նա նշել է, որ Իրանը կարևորում է Կովկասում և ամբողջ տարածաշրջանում իրավիճակը, և հայ պաշտոնյայի այցն Իրան կայացել է այդ պայմանները քննարկելու նպատակով։ Քանանին նաև ընդգծել է, որ Իրանը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության։ Ըստ նրա՝ Իսլամական Հանրապետությունը հետամուտ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որը կապահովի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, սակայն երկիրը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը։

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ Քանանին ասել է, որ «Իրանն աջակցում է այս օկուպացված շրջանի ամբողջական վերադարձին Ադրբեջանին»։

Պատասխանելով Արցախից բռնի տեղահանված հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու՝ Իրանի ծրագրի մասին հարցին՝ Քանանին պատասխանել է, որ նման ծրագրի մանրամասները կհրապարակի Իրանի Կարմիր մահիկի ընկերակցությունը։

Էմմա Չոբանյան