Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Լուրեր

23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:10
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան կայցելի // ՌԴ-ում բենզինի վաճառքի սահմանափակումներ են․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 18:03
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան կայցելի
23.06.2026 | 17:57
5.5 կգ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
23.06.2026 | 17:46
Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
23.06.2026 | 17:37
Հայաստանի կրթական համայնքը կստանա ChatGPT Edu-ի 50 հազար անվճար բաժանորդագրություն
23.06.2026 | 17:25
Հարավային Օսիայի նախագահը հրաժարական է տվել․ նա կդառնա Պուտինի խորհրդականը
23.06.2026 | 17:17
Պատգամավորներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
23.06.2026 | 17:08
Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մրցութային հանձնաժողովները
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք). տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։


Մասնավորապես՝

– չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը,
– հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, չեն ախտահանվել, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
– արտադրական շինության սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում:

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: