«Այս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի»․ Վարդան Ղուկասյանը մտադիր է քաղաքապետ ընտրել Տիգրան Ավինյանին

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն անդրադարձել է Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի որոշմանը։ Ղուկասյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ընտրությունների երկրորդ փուլի գնալն անթույլատրելի է։

«Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազարից ավելի փախստական եկել է Հայաստան, և յուրաքանչյուր կոպեկը կարևոր է: Երկրորդ փուլ թույլ տալ, որ ընկնել քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ո՛չ ընդունում եմ, ո՛չ էլ երկրորդ անգամ դա անող եմ: Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես որպես ընդդիմություն՝ ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Եթե Ավինյանը վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել և հեռացնել, բայց եթե ռոբասերժական կլանը ամրապնդվի, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը, կդառնա գուբերնիա՝ առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի քայլի, ասացի՝ «Հայկո, ուզո՞ւմ ես քաղաքապետ դառնալ, ինձ տուր մեկ վարչություն», ասաց՝ կա՛մ ես եմ քաղաքապետ, կա՛մ ոչ մեկը, ես էլ պատասխանեցի՝ դու չես դառնա քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հուզում է՝ ինչ է լինելու մինչև ամսի 10-ը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Ղուկասյանը։

Նա շեշտում է՝ գործող իշխանություններին պիտի հեռացնել ընտրություններով, ոչ թե փողոցային պայքարով։

Հիշեցնենք, սակայն, որ մինչ այս Վարդան Ղուկասյանը կոշտ քննադատում էր Տիգրան Ավինյանին, մտադիր էր Վերահսկողության վարչության պետի պաշտոնը ստանալուց հետո «ամեն ինչ ջրի երես դուրս բերել», այդ թվում՝ կառավարման մեկ տարվա ընթացքում Ավինյանի թույլ տված սխալները։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարել է, որ բոյկոտելու են ավագանու առաջին նիստը, որպեսզի գնան նոր ընտրությունների։ «Մայր Հայաստան» դաշինքը ևս հայտնել է, որ գնալու են այդ ճանապարհով։ Հայկ Մարությանը նաև «Հանրային ձայն» կուսակցությանն էր առաջարկել տապալել ավագանու առաջին նիստը՝ իշխանության վերարտադրությունը թույլ չտալու համար:

Հավելենք նաև, որ Երևանի ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց» կուսակցությունները, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ 75,494 քվե ստացած ՔՊ-ն ավագանիում կունենա 24 մանդատ, 43,797 քվե ստացած «Ազգային առաջընթաց»-ը՝ 14 մանդատ, 35,807 քվե ստացած «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ, 26,233 քվե ստացած «Հանրապետություն»-ը՝ 8 մանդատ, 22,447 քվե ստացած «Հանրային ձայն»-ը՝ 7 մանդատ։

Արփի Հակոբյան