Ես զայրացած եմ և ամաչում եմ․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Արցախում էթնիկ զտումների մասին
Քաղաքականություն
01.10.2023 | 14:20«Ես զայրացած եմ և ամաչում եմ»,- France Info ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն՝ անդրադառնալով Արցախում էթնիկ զտումներին։
«Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք, հայ ժողովուրդն ապրում է 21-րդ դարի առաջին էթնիկ զտումները, և ինչպես 1915 թ․-ին էր, բոլորը այլ կողմ են նայում»:
Պատգամավորը նաև նշել է, որ Եվրոպան մասնատված է, և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը։
Նատալի Լուազոն հայտնել է, որ բանաձև կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
Haut-Karabach : "Je suis en colère et j'ai honte", réagit Nathalie Loiseau, eurodéputée Renew. "Ça fait des mois qu'on alerte. L peuple arménien connaît le premier nettoyage ethnique du 21e siècle. Et comme en 1915, tout le monde regarde ailleurs." pic.twitter.com/g6ytwOYZIm
— franceinfo (@franceinfo) October 1, 2023