Մի կաթիլ մեղրից մինչև ռուսներից անձնական կախվածություն. Փաշինյանի հայտարարության արտաքին և ոչ արտաքին երանգները

Լուրեր

13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
Բոլորը

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի արձագանքը Փանիկ գյուղի միջադեպին, Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայկական կողմն առաջին անգամ է նման կոշտ պատասխան տալիս ռուս գործընկերներին: «Մի քանի տարի առաջ էլ երեխաներ զոհվեցին. չպայթած ականներ էին թողել, երեխաները դրանցով խաղացել էին: Պերմյակովի դեպքն ավելին էր, քան արտառոց: Ցավոք սրտի, նման արձագանք չի եղել: Ճիշտ արձագանք էր: Դա պայմանավորում եմ նրանով, որ Փաշինյանն անձնապես ավելի քիչ է կախված ռուսներից: Համոզված եմ` ռուսները շատ ավելի քիչ վարկաբեկիչ փաստ ունեն Նիկոլ Փաշինյանի դեմ: ՌԴ-ում գիտեն` Սերժ Սարգսյանն ինչերի մեջ է խառնված: Կա նաև բնավորության խնդիր: Փաշինյանը հրապարակային գործիչ է` բառի երկու իմաստով, այսինքն` նաև հենց հրապարակի իմաստով: Սերժ Սարգսյանը խարդավանքային գործիչ է: Նա սիրում էր «տակից» կարգավորել հարցերը: Քանի որ ռուսական ռազմական բազայի հարցը հնարավոր չէ խարդավանքով կարգավորել, նա չէր կարգավորում, որովհետև չէր ուզում հարաբերություններ փչացնել իր վրա ազդեցություն ունեցող մարդկանց վրա»,- ասաց դիվանագետը:

Պարոն Պապյանի խոսքով` ռուսները կարող են բազայի տարածքում ունենալ Ռազմական ոստիկանություն: Ինչ վերաբերում է բազայից դուրս, ապա, ըստ Պապյանի, պետք է նայել` ինչպե՞ս է պայմանագրով նախատեսված. «Ես կարծում եմ` մեր բանակի հետ պետք է համաձայնեցվեն այն հարցերը, որոնք կապված են ռազմաբազայից դուրս գտնվող զինվորականների հետ: Ես պայմանագիրը չեմ հիշում, բայց, եթե  նույնիսկ Ռազմական ոստիկանությունը իրավունք ունի գտնվել բազայից դուրս, օրինակ` ուղեկցում է շարասյանը կամ փնտրում է կորած որևէ զինվորի,  պետք նրանց հետ լինի հայաստանյան ներկայացուցիչ:  Ես վստահ եմ` պայմանագրում կա, բայց պետք է դե ֆակտո հստակեցվեն բազայի հետ կապված պայմանները: Չպետք է ոտնահարվի միջպետական պայմանագիրը»:

Հարցին` այս միջադեպը և դրա` Փաշինյանի կողմից «սադրանք» որակումը կարո՞ղ է լարվածություն առաջացնել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ չի կարծում: Նրա խոսքով` վերաբերմունքն ավելի սթափ կլինի: Արա Պապյանը հիշեցնում` ինքը նախքան վարչապետի հայտարարությունն էլ  էր պնդում սադրանքի մասին: «Այսինքն` կա խումբ, որը փորձում է սա վարչապետի դեմ օգտագործել: Ոչ պատշաճ արձագանքը կքարկոծվեր, իսկ այս արձագանքը կարող են ուռճացնել`մեղադրելով, թե այն բազայի գոյության դեմ է: Ռազմաբազայի դեմ ոչինչ չկա այդ հայտարարությամ մեջ»,- պարզաբանեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը` հավելելով, թե սպասում է, որ ռուսական մամուլի որոշ ներկայացուցիչներ կաղավաղեն Փաշինյանի ասածը և կփորձեն մարդկանց նրա դեմ տրամադրել:

Պապյանը, վկայակոչելով երկարամյա աշխատանքային շփումները, նշեց, որ ռուսների հետ պետք է նույն լեզվով խոսել, քանի որ հաջորդ անգամ կարող են զրահատեխնիկա կիրառել կամ ռեալ կրակել մարդկանց վրա: Նաև, ըստ նրա, զգուշացնելը պատադիր էր, քանի որ անտեղյակ բնակիչները կարող էին պատասխան կրակ բացել: Նախկին դեսպանը պատմում է, որ երբ նախագահներն իրենց թիկնապահների հետ այլ երկիր են այցելում, զենքի հետ կապված հարցերը համաձայնեցվում են: Արա Պապյանն ընդգծում է` զենքն այլ երկրում ասոցացվում է օկուպացիայի հետ:

Իսկ ահա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը:

Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր:

Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր:

Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական ԶԼՄ-ների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ:

Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»: