ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ռուբեն Վարդանյանին, Րաֆֆի Պաղճեանին ու Ռալֆ Յիրիկյանին
«Առավոտյան հանդիպեցի IDeA հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանի և հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանի հետ: Քննարկեցինք հնարավոր համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Ապա հյուրընկալեցի «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Պարոն Յիրիկյանը ներկայացրեց ընկերության իրականացրած ծրագրերը, քննարկեցինք նաև նախարարության առաջիկա ծրագրերն ու հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հիմա մեկնում եմ Ջերմուկ մասնակցելու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նախաձեռնած համատեղ արտագնա խորհրդակցությանը»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: