ՌԴ ԱԳՆ-ն՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու նշել, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու իրենց գործնական քայլերում պետք է առաջնորդվեն այդ սկզբունքով։

«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նրանք իրենց գործնական գործողություններում առաջնորդվելու են այս սկզբունքով։ Այդ մասին հայտարարել են կողմերը», – ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այս հարցն ամենայն ուշադրությամբ քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները, նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ հենց այս ձևաչափով պետք է փոխադարձ ընդունելի լուծում գտնել։

«Նման համաձայնագրերը, որոնք հիմնված են շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարևաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ ռուսական կողմը շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակով, կողմնակից է բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

«Միևնույն ժամանակ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ դաշնակից պետություններ են, մենք պարտավորված ենք անվտանգության ոլորտում Երևանի հետ՝ և՛ երկկողմ ձևաչափով, և՛ ՀԱՊԿ ձևաչափով։ Բաքվի հետ հաջողությամբ իրականացվում է Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը Մոսկվայում 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրվել է ամենաբարձր մակարդակով»,- նշել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։