«Եթե մայթ չեք բարձրանում՝ բերման ենք ենթարկում», ոստիկաններն ընդդիմության առաջ պայման դրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.09.2023 | 10:16Այսօր առավոտյան ժամը 8-ից Երևանում մեկնարկել են ընդդիմության հայտարարած անհնազանդության ակցիաները:
Ցուցարարները մի քանի խմբի բաժանված շրջում են Երևանի փողոցներում, պարբերաբար փողոցներ են փակում, կոչեր են հնչեցնում, հորդորում են անցորդներին և վարորդներին միանալ իրենց:
Ոստիկանությունն էլ զուգահեռ հայտարարում է, որ ցուցարարների գործողություններն անօրինական են, կոչ է անում ազատել փողոցը, և ընդամենը մի քանի րոպե փողոցում անցկացնելուց հետո ցուցարարները հեռանում են մայթ, տեղափոխվում այլ փողոց և կրկնում նույն գործողությունները:
Կարմիրբերետավորներն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։
«Եթե մայթ չեք բարձրանում՝ բերման ենք ենթարկում»,- ոստիկաններն ընդդիմության առաջ պայման դրեցին։
Մանրամասները՝ տեսանյութում։