Էս օրերի տեմպը պահեք, եթե պահեք ու ավելացնեք, չեն դիմանալու. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

«Արցախը ցեղասպանության է ենթարկվում, Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ մարդ չի կարող անտարբեր լինել, իր առօրյայով ապրել։ Մեր քույրերն ու եղբայրները ցեղասպանության եզրին են։

Կոչ ենք անում ևս մեկ անգամ, ովքեր այս հրապարակում, չեն, եկեք միացեք, խնդրում ենք, աղաչում ենք, պահանջում ենք»,- Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ելույթ ունենալով՝ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այս պայքարը պետք է շարունակել, այսօր Հայաստանն ու Արցախն անպաշտպան են, որովհետև այս շենքում նստածներն օտար են, ցեղասպանության հանցակից են։

Նա հիշեցրեց, որ երեկ Ազգային կոմիտեն հայտարարել էր դասադուլ, գործադուլ  և անհնազանդության ակցիաներ անցկացնելու մասին։

«Մեր գործողությունները բավական լուրջ արդյունք են տվել, մեզ արձագանքել են բազմաթիվ հայրենասեր և արժանապատիվ ուսանողներ, ովքեր այսօր դասադուլ արեցին։ ՀՀ մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, այլ մարզերում քաղաքացիներն ինքնաբուխ դուրս եկան, անհնազանդության ակցիաներ արեցին, փողոցներ փակեցին։ Այս հրապարակը, այս շարժումը տարբերվում է բոլոր շարժումներից մի շատ կարևոր հանգամանքով, մարդիկ ինքնաբուխ կազմակերպվում են և ապակենտրոն ցանցային պայքար տանում։ Սա է լինելու մեր հաջողության գրավականը՝ ցանցային ապակենտրոն պայքարը շատ կարևոր է կազմակերպել ու տարածել ամբողջ հանրապետությունում։ Ոստիկանությունը երեկվանից գործադրում է բիրտ, ապօրինի գործողություններ։ Ես այս հրապարակից մեր բոլորի անունից դիմում եմ ոստիկանությանը՝ ոստիկանության պետից մինչև շարքային կատարող՝ տղերք, դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, դուք ծառայում եք ցեղասպանության հանցակից դավաճանին»,- հայտարարեց Սաղաթելյանը։

«Էս օրերի տեմպը պահեք, եթե պահեք ու ավելացնեք, չեն դիմանալու»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։