Շահրամանյանի «նամակը» հրապարակած էջը կեղծ է. Media.am

Լուրեր

17.02.2026 | 13:31
Առաջին անգամ մայր և որդի մասնացել են ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 13:17
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել
17.02.2026 | 13:06
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը
17.02.2026 | 12:55
Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել
17.02.2026 | 12:46
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվեց Շիրակի թեմի առաջնորդարան
17.02.2026 | 12:36
Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:34
Վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել
17.02.2026 | 12:24
Սա այն մաքսիմալ արդյունքն էր, որը հնարավոր էր ստանալ այս իրավիճակում․ Գրիգորյանը՝ օգոստոսի 8-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:13
Կուբայում ԱՄՆ շրջափակումը խորացնում է վառելիքի ճգնաժամը․ այն նաև աղբի ճգնաժամի է հանգեցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:05
TRIPP-ին Ռուսաստանի արձագանքը հետաքրքիր էր․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 11:52
Ունեցանք ծանրամարտի աննախադեպ առաջնություն. Հայաստանի հավաքականի մարզիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 11:48
Ռուբեն Վարդանյանը 20 տարվա ազատազրկման դատապարտվեց // Զովունիում կրակոցներ են հնչել․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 11:40
Թրամփն Ուկրաինային խորհուրդ է տվել «հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»
17.02.2026 | 11:39
Հրամանատարը իրեն պատկանող անշարժ գույքերը ձևականորեն օտարել է և ՊՆ-ից անհատույց բնակարան է ստացել. ՀԿԿ
17.02.2026 | 11:31
Բաքուն Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին Նունե Ստեփանյան անունով օգտատերը հրապարակել էր տեղեկություն, թե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, շփոթելով նրան իր կնոջ հետ, նամակ է գրել, թե ինքը (Սամվել Շահրամանյանը) և կինը պետք է հեռանան Ստեփանակերտից, քանի որ Արթուր Վանեցյանն իրեն տեղեկացրել է, որ 48 ժամվա ընթացքում «թուրքերը հարձակվելու են», իսկ ոմն Ռուբենը իրենց համար «թողարկել է ռուսական և ամերիկյան անձնագրեր»։

Օգտատերը սքրինշոթերին կից ռուսերեն և հայերեն գրառում էր արել.

«Նախկին ընկերս՝ Սամվելը, ինձ շփոթեց իր կնոջ՝ Նունեի հետ և ինձ ուղարկեց այս հաղորդագրությունները. սարսափելի է։ Այնքան մարդ են թողնում, որ մեռնեն։ Միակ լուծումը այստեղից հեռանալն է։ Խնդրում ենք տարածել այս լուսանկարները, որպեսզի բոլորն իմանան այս վրդովմունքի մասին: Սամվելը և այս հաղորդագրություններում նշված բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել էր նա։

Այս գրառումն երկու օր է՝ ակտիվորեն տարածվում է սոցցանցերում։ Алина Сергеевна անունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում վերահրապարակել է այդ նկարները՝ մեղադրելով Արցախի նախագահին երկրից փախչելու համար։ Այդ գրառումն այս պահին ունի 560 կիսում և 530 հավանում։ Կարճ ժամանակում այն սկսեց տարածվել նաև ադրբեջանական տելեգրամ ալիքներում։

Media.am-ի փոխանցմամբ՝ տարածող էջը կեղծ է։

«Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս լուրը տարածվում է կեղծ օգտատիրոջ կողմից և դրա տարածման հիմնական նախաձեռնողները ադրբեջանական տելեգրամ ալիքներն են։ Տարածվող սքրինշոթերում երևում է, որ նամակագրությունը եղել է սեպտեմբերի 11-ին, այսինքն ավելի վաղ, քան Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի դեմ։ Անհասկանալի է, թե ինչու է օգտատերը որոշել այն տարածել սեպտեմբերի 19-ին, եթե նամակները ստացել է ավելի վաղ։

Նունե Ստեփանյան անունով օգտատիրոջ էջը ուսումնասիրելիս՝ պարզ է դառնում, որ այն ստեղծվել է (կամ ակտիվացել) բոլորովին վերջերս։ Նրա առաջին հրապարակումը եղել է սեպտեմբերի 8-ին։ Վերջին օրերի ընթացքում նրա ֆեյսբուքում հազարավոր նոր ընկերներ են ավելացել։ Օգտատերերի մեծամասնությունը հայկական անուններ ունեն։

Նունե Ստեփանյան էջում հրապարակված լուսանկարները yandex photo և PimEyes համակարգերում որոնելիս՝ գտանք նույն նկարներով, սակայն այլ անունով հանդես եկող աղջկա։ Նրա նկարները հնարավոր է գտնել «Գործնական հանդիպում» կոչվող կայքերում և էջերում: Ըստ այնտեղ հրապարակված տվյալների՝ կնոջ անունը Մերի է, գտնվում է Երևանում, չնայած ֆեյսբուքյան էջում որպես բնակության վայր նշված է Ստեփանակերտը»,- ասված է սկզբնաղբյուր կայքում։