Ինչ է քննարկվել Եվլախում․ մանրամասներ Ստեփանակերտից ու Բաքվից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
Բոլորը

Եվլախում այսօր տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արցախի պաշտոնյաները Եվլախ են ժամանել առավոտյան 10:30-ի հատվածում։

Եվլախ մեկնել են Արցախի ԱԺ արտաքին հարաբերություններին հանձնաժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը, որը միաժամանակ «Ռուսաստանի հայերի միության» ԼՂ մասնաճյուղի տնօրենն է 2010 թվականից, նաև կան տեղեկություններ, որ պատվիրակության կազմում է եղել Արցախի ԱԽ քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը։ Նրանց ուղեկցել են ռուս խաղաղապահների ներկայացուցիչներ։ Հայկական պատվիրակությունը Եվլախից հեռացել է ժամը 13:30-ի հատվածում։

Պատվիրակությունը ղեկավարող Դավիթ Մելքումյանը Reuters-ին ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ ասվում է, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտը պաշտոնապես տեղեկացրեց, որ համաձայնություն է տվել Արցախի ՊԲ-ն զինաթափելու պահանջին և Ադրբեջանի կազմում արցախահայության իրավունքներն քննարկելուն։ Ըստ նախորդ օրվա հայտարարության՝ այսօր Եվլախում քննարկվել է վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման հարցերը։ Ալիևի աշխատակազմի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բացի վերաինտեգրման օրակարգով քննարկումները, ադրբեջանական կողմի պնդմամբ, Արցախի ներկայացուցիչները սննդի օգնություն են խնդրել։

Ադրբեջանական կողմի այս պնդման վերաբերյալ Դավիթ Մելքումյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբյանը Factor TV-ի հետ զրույցում մեկ նախադասությամբ հասցրեց ասել, թե ինչ են քննարկել արցախահայերն ու ադրբեջանցիները Եվլախում, այնուհետև կապն ընդհատվեց․ «Ես ինչքան գիտեմ՝ փոքրամասնության իրավունքներն են դրել ձեռներին և ուղարկել, ուրիշ ոչ մի բան»։

Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները չեն մեկնաբանում Եվլախի հանդիպումը, ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովներում ընդգրված պատգամավորները հեռախոսազանգերի չպատասխանեցին։

Արցախի նախագահի նախկին խորհրդական, ԱԺ պատգանավոր Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ Ադրբեջանն օպերացիան այնպես էր ծրագրել, որ այսօրվա հանդիպումը համընկնի Հայաստանի անկախության օրվա հետ, ինչը լրացուցիչ ճնշում է հայկական կողմի համար։ Խոսելով արցախա-ադրբեջանական բանակցությունների մասին՝ Աբրահամյանը մի քանի տարբերակների մասին է հայտարարում։ Ըստ Աբրահամյանի՝ արցախա-ադրբեջանական բանակցություններում ներգրավվելու են նաև այլ պաշտոնյաներ։

Արցախի ՊԲ գլխավոր շտաբի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը նշում է՝ կողմերը բանակցում են սեպտեմբերի 20-ին հրապարակված կետերի շուրջ։ Սեյրան Օհանյանը կարևոր է համարում, որ այս բանակցություններով կարողանան հասնել նրան, որպեսզի հստակեցվի արցախահայության ճակատագիրը։

Հայաստանի կառավարությունից հայտնում են՝ Ղարաբաղի հայերի տեղահանության խնդիր չեն դրել և կարծում են, որ իրենց տներում անվտանգ և արժանապատիվ ապրելու՝ ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից՝ եթե Լեռնային Ղարաբաղի հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվի, կկայացնեն անհրաժեշտ որոշումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան