«Փոքրամասնության իրավունքներն են դրել ձեռներին և ուղարկել»․ Սամվել Բաբայանը՝ Եվլախի հանդիպման մասին

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

«Ես ինչքան գիտեմ՝ փոքրամասնության իրավունքներն են դրել ձեռներին և ուղարկել, ուրիշ ոչ մի բան»,- Factor.am-ին այս մասին ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով հարցերին, թե Ստեփանակերտում ինչ տեղեկություններ կան Եվլախում տեղի ունեցած հանդիպումից։

Նշենք, որ Սամվել Բաբայանի հետ զրույցն ընդհատվեց կապի խափանման պատճառով, և մեզ չհաջողվեց կրկին կապ հաստատել նրա հետ։

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման» օրակարգով։ Արցախի իշխանության ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանը Եվլախում ադրբեջանական կողմի հետ հանդիպման արդյունքներով Reuters-ին ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն։ Մելքումյանը նշել է, որ Արցախի հայ բնակչությունը համաձայնել է Բաքվի հետ զինադադարին, սակայն պայմանները դեռ պետք է մշակվեն։

«Մենք ունենք ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն, բայց սպասում ենք վերջնական համաձայնության, բանակցությունները շարունակվում են»,- նշել է Դավիթ Մելքումյանը։

Միաժամանակ, Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, որ արցախահայության և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը։

Նարեկ Կիրակոսյան