Ալիևը զանգահարել է Պուտինին ու ներողություն խնդրել ռուս խաղաղապահների մահվան համար

Լուրեր

20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
20.06.2026 | 12:14
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.27%-ով
20.06.2026 | 11:55
Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները
20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ
20.06.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներողություն խնդրել և «խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների մահվան կապակցությամբ», հայտնում է Կրեմլը։

Նշվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և «բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու»։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։

Երկու կողմերը նաև ընդգծել են Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ռուս խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։

«Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը բանակցային գործընթացում  եռակողմ պայմանավորվածությունների հիմա վրա 2020-2022 թթ-ի՝ հատկապես «տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով»։