Արարատ Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր

Լուրեր

07.04.2026 | 11:26
Մեծամորում դանակահարություն է բացահայտվել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է․ ՆԳՆ
07.04.2026 | 11:17
«Խայտառակ եղավ Մոսկվայում»․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
07.04.2026 | 11:11
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
07.04.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
07.04.2026 | 10:55
Բուշերի ԱԷԿ-ից տարհանված 175 աշխատակիցներ Երևանից Մոսկվա են մեկնել
07.04.2026 | 10:52
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում
07.04.2026 | 10:44
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
07.04.2026 | 10:33
Հովհաննես Բաչկովն ու Մարիո Բալոտելին անցկացրել են «հայացքների մենամարտ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 10:20
Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է «վերացվել» մեկ գիշերվա ընթացքում ու կրկին սպառնացել ոչնչացնել իրանական էլեկտրակայանները
07.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 7-ի դրությամբ
07.04.2026 | 09:50
Հրդեհ Քասախ բնակավայրում․ այրվել են աղբամաններ և ավտոմեքենա
07.04.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Բոլորը

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման, քաղաքական երկխոսության ամրապնդման և փոխշահավետ կապերի զարգացման նպատակով:

Արարատ Միրզոյանը և Իվիցա Դաչիչը քննարկել են նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն իր սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ 9 ամիս ապօրինի արգելափակմանը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մոտակայքում ադրբեջանական զորքերի կուտակումները միտված են նաև խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերին: Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգություններին՝ ընդգծվել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և դեէսկալացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: