Ուկրաինայում հայտնել են ՌԴ-ի վրա ԱԹՍ-ներով հարձակումների նպատակների մասին

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը բրիտանական Economist-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների ալիքը երեք հիմնական նպատակ ունի՝ սպառել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը, շարքից հանել ռազմական տրանսպորտն ու ռմբակոծիչները, վնասել ռազմական արտադրական օբյեկտները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, ըստ նրա՝ անօդաչուներով հարվածները նաև հոգեբանական նպատակ ունեն։

«Բնակչության մեջ անհանգստություն սերմանել և Ռուսաստանում տնտեսական գործընթացները խաթարել։ Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի խոշոր օդանավակայանների փակումը, օրինակ, գրեթե ամենօրյա երևույթ է դարձել»,- ասել է Բուդանովը։

Նա հավելել է որ ռուսական տարածքին հարվածներն Ուկրաինային ագրեսոր չեն դարձնում, քանի որ Կիևը պատերազմի կանոնները չի խախտում։

«Ոչ ոք չի համարում, որ Մեծ Բրիտանիան կամ ԱՄՆ-ն ագրեսոր են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում, չնայած նրանք ռմբակոծել են Գերմանիայի տարածքը»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան։

Խոսելով ուկրաինական հակահարձակման տեմպերից՝ Բուդանովն ասել է, որ Ռուսաստա՛նը պետք է անհանգստանա, ոչ թե Ուկրաինան։

«Զապորոժիեի հարավային ամենակարևոր առանցքի առաջին պաշտպանական գիծը որոշ տեղերում արդեն ճեղքվել է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի և Ղրիմի միջև ցամաքային ուղիները կտրելու գործողությունը կարող է իրականացվել նույնիսկ մինչև ձմռան սկսվելը»,- պարզաբանել է Բուդանովը:

Նա պնդում է, որ Ռուսաստանն արդեն տեղակայել է լրացուցիչ ռեզերվներ, որոնք չէր նախատեսում տեղակայել մինչև հոկտեմբերի վերջ։ Բուդանովը նաև հայտնել է, որ Ուկրաինան պատասխան է պատրաստում ձմռանը ուկրաինական ենթակառուցվածքների վրա ռուսական հնարավոր նոր հարձակումներին։

«Թող սկսեն։ Նրանք ևս պատասխան կստանան»,- հայտարարել է Բուդանովը։

Էմմա Չոբանյան