Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ ՀՀ տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների պատճառով․ Մարուքյան

Լուրեր

06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
Բոլորը

Բողոքի ցանկացած նոտայի ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կարձագանքի ընթացակարգերին համապատասխան։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրուցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, որ օրերս ՌԴ-ում Հայաստանի դեսպանին նոտա է հանձնվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Ուկրաինա, մասնավորապես՝ Բուչա այցի կապակցությամբ, բացի այդ, Մոսկվան դժգոհ է հայ-ամերիկյան զորավարժություններից և Երևանի՝ Հռոմի ստատուտը վավերացնելու ցանկությունից։

«Հայ-ամերիկյան զորավարժությունները տեղի են ունենում խաղաղապահ առաքելության շրջանակում։ Առաջին անգամ դրանք անցկացվել են 2011 թվականին, բայց նույնիսկ այն ժամանակ հարցեր չեն եղել։ Սրանք առաջին զորավարժությունները չեն, դրանք շարունակական են և իրականացվում են խաղաղապահ առաքելությունների շրջանակում, որոնց մասնակցում է մեր երկիրը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, Մարուքյանն ասել է, որ որպես իրազեկ անձ՝ կարող է ասել, որ այս հարցով առաջարկ է արվել Ռուսաստանի Դաշնությանը, հանդիպում է եղել, գործընթացն ընթացքի մեջ է։

«Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմից կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։ Դա քաջ գիտակցում են մեր ռուս գործընկերները։ Այս գործերը պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա»,- նշել է Էդմոն Մարուքյանը։

ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու պատրաստակամության և ՀՀ-ի կողմից այդ առաջարկի մերժման մասին հարցին ի պատասխան էլ Մարուքյանը նշել է, որ այդ թեման բազմիցս է քննարկվել։

«Ադրբեջանական ագրեսիայից հետո, որի ընթացքում զոհվել է ավելի քան 200 մարդ, ժամանել է ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը։ Մենք ակնկալում էինք քաղաքական գնահատական ​​և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում։ Դա չեղավ։ Հիմա կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Մենք անկեղծ ու բաց խոսում ենք խնդիրների մասին, ինչպես մեր գործընկերները։ Մենք շարունակում ենք կանխատեսելի լինել մեր գործընկերների համար, մեր խնդիրն է՝ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է նա։