Սնուփ Դոգի համերգը կազմակերպում ենք, որ չասեն` Հայաստանը կոտրվել է, ծնկի է եկել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
Բոլորը

Մենք Երևան քաղաքն ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018-ից ի վեր կառավարությունը Երևանում զրոյից կառուցել է 11 նոր դպրոց: Սեպտեմբերին 3 նոր դպրոց բացեցինք: Այսօր ևս 11 դպրոց գտնվում է շինարարության ամենատարբեր փուլերում: Երևանում 24 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանք է սկսվել, որից 7-ն արդեն շահագործման են հանձնվել»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Երևանում 25 մանկապարտեզների սեփականաշնորհման հետ կապված քրեական գործեր կան հարուցված և վստահեցրեց՝ դրանք վերադարձվելու են երևանցուն:

«2018-ի մայիսից մինչև այսօր Երևանում 37 հազար ընտանիք տուն է գնել նորակառույց շենքերում և դա ձեռք է բերվել կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ՝ մշակութային կյանքը եռում է Երևանում, և ըստ նրա՝ դրա վկայությունը կլինի նաև սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք Սնուփ Դոգի համերգը։

Անդրադառնալով հարցին՝ ինչու՞ է կառավարությունը 6  միլիոն դոլար հատկացնում՝ այդ համերգի կազմակերպման համար, Փաշինյանը պարզաբանեց․ «Մենք ասում ենք՝ մենք 3 000 տարվա ժողովուրդ ենք, 3 000 տարվա պետություն ենք։ Իսկ որևէ մեկը վիճակագրություն արե՞լ է՝ «Հայաստան» բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի։ Եվ այո, այդ թվում՝ դրա համար ենք անում։ Երբ որ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցիալական ցանցերում։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել, Հայաստանը կա և լինելու է»,- «բացատրեց» Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։