Մասնակցում ենք 50-ից ավելի տոկոս ստանալու ոգով․ Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք ընտրություններին մասնակցում ենք 50 տոկոսից ավել ձայներ ստանալու ոգով և ուզում ենք, որ քաղաքացիներն ամբողջությամբ քաղաքի ղեկը վստահեն մեզ, որպեսզի կարողանանք մեր շուրջը համախմբել մնացած բոլորին, քանզի մենք կառավարում ենք, հարաբերվում ենք առանց ատելության, առանց թշնամանքի, առանց վիրավորանքի և առանց նվաստացման: Այս մասին, այսօր քարոզարշավի ամփոփիչ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կգնահատի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հայտարարությունը, թե այն ուժերը, ովքեր կընտրեն Տիգրան Ավինյանին, Դավիթ Խաժակյանին, Արտակ Զեյնալյանին, Տիգրան Խզմալյանին՝ նրանք ընտրում են Էրդողանին և Ալիևին՝ Զեյնալյանն ասաց. «Մելիքյան Ռուբենը եղել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և պետք է, որ իմանար, որ ես ոտքս կորցրել եմ Արցախ-ադրբեջանական ճակատում, պետք է, որ իմանար, որ ես վիրավորվելուց հետո շարունակել եմ սահմանների այդ ճակատը պաշտպանել, պետք է իմանար, որ ես 2016թ. և 2020թ պատերազմներին մասնակցել եմ գրիչով և եթե մնացածների համար թեժ պատերազմն ավարտվել է, այն ինձ համար շարունակվում է և դեռ շատ երկար է շարունակվելու։

Այս քարոզարշավի ժամանակ մենք հայտարարում էինք, որ ընտրություններին մասնակցում են ուժեր, որ ֆինանսավորվում են Ռուսաստանից, ուղղորդվում և հրահանգավորվում են կրեմլից: Մենք չէին հստակեցնում, թե դրանք որ ուժերն են, մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռոբերտ Քոչարյանին՝ իր խոսնակին, որ հստակեցրել է, թե դրանք որ ուժերն են, որ ուզում են Հայաստանում վերցնել իշխանությունը ճիշտ այնպես, ինչպես որ հեղաշրջում արեցին Արցախում: Արցախում այդ հեղաշրջումն արեցին այն պատրվակով, որ գործող լեգիտիմ նախագահը՝ առաջնային մանդատով օժտված նախագահը, ժողովրդի կողմից անմիջականորեն ընտրված նախագահը չէր պատրաստվում բացել Աղդամ-Շուշի ճանապարհը և դա պատրաստվում եր անել բացառապես զուգահեռաբար Լաչինչ միջանցքը բացվելու պարագայում: Այս պատրվակով իրականացվեց հեղաշրջում Արցախում, նաև ասեմ, որ այդ ընտրության Լեգիտիմությունը չի ճանաչվել, և անմիջապես իշխանության գալուց հետո ճանապարհը միակողմանի բացվեց Աղդամի կողմից: Այն իշխանափոխությունը, որ խոստանում են կամ գուժում են՝ դա ռուսական իշխանափոխությունն է, Կրեմլյան իշխանափոխությունն է Հայաստանում, որը բերելու է նույն հետևանքների, այսինքն փոխանակվելու է Լաչինի միջանցքը՝ Մեղրիի միջանցքի հետ:

Մենք ևս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնենք տարանջատվելու համար, և ուժերի դասավորությունն այլևս պարզ է, այն ուժերը,որոնք չեն վկայակոչվել այդ հայտարարության մեջ , նրանք կրեմլյան ուժերն են, նրանք Մեղրիի միջանցքը հանձնող ուժերն են:

Մանրամասները՝ տեսանյութում։