Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Քաղաքականություն
15.09.2023 | 17:11Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը լրագրողների հետ զրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումների մասին, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- ասել է Գալուզինը՝ պատասխանելով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման մասին հարցին։
Էմմա Չոբանյան