Էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունները 1 տարով կերկարաձգվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգվեց ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը և օտարումը ավելացված արժեքի հարկից ազատման մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ:

«Ներկայումս, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ԱԱՀ-ի վճարումից մինչև 2024 թ. հունվարի 1-ը: Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը»,- հայտնեց Խոջոյանը՝ նշելով՝ վերջին 2 տարում նկատվել են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ Հայաստան ներմուծման ծավալները:

Մասնավորապես, 2022-ին ներմուծման ծավալը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020-ի համեմատ՝ շուրջ 12 անգամ, էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022-ին, 2021-ի համեմատ, աճել է 3,8 անգամ: Հարկ է նշել, որ ներկայումս ԵՏՀ հարթակում քննարկվում է էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ ևս 2 տարով մաքսատուրքի վճարումից ազատելու հարցը»,- նշեց Խոջոյանը:

Վարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ ՀՀ-ում էլեկտրամոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և դա, մեծ հաշվով, լավ լուր է:

Մանրամասները՝ տեսանյութում։