Թուրքերի օրակարգը Փաշինյանն ընդունեց նրանց ճնշման ներքո. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

«Բբոլոր ձախողումներն արդարացելու համար Փաշինյանն ու իշխող քաղաքական թիմը փորձում են ժամանակի ու տարածության մեջ մեղավորներ գտնել» ,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Իրենց համար մեղավոր են նախկինները, համանախագահները, ուրիշներին մեղադրելու համար իրենք չեն խորշում ամենապարզ, հանրահայտ ճշմարտությունները գիտակցաբար աղճատելուց․․․

Փաշինյանը պրիմիտիվ ստերով փորձում է արդարացնել սեփական ձախողումը․․․
Իրեն արդարացնելու համար այսօր այնպիսի հայտարարություններ է անում, որոնք վաղը քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում էլի մեր դեմ են օգտագործելու։
Ոչ միայն վնաս է տվել, այլ նաև շարունակում է իր քաղաքական հայտարարություններով վնաս տալ, քանի որ ինքը համակերպվել է Արցախի կորստի հետ, դրանում մեղադրում է բոլորին՝ իրենից բացի, սեփական ձախողումն արդարացնելու համար ասում է՝ դա անլուծելի խնդիր է։

Իսկ իր մաքսիմալիստական հայտարարություններով նա Ալիևի բերանը լեզու դրեց, և Ալիևն ասի՝ այնպիսի բաներ ես ասել, ես էլ պատերազմ կսկսեմ, ու կփորձի արդարացնել իր ագրեսիան Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ»,- նշեց Ա. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի դիրքորոշումը Արցախի նկատմամբ երբեք այսքան թշնամական չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։