MAN ավտոբուսների համար վարկը վերցրել է Կառավարությունը․ բարով մաշեն․ Սանոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Թեև Երևանի բյուջեն մեծ է, և շատ ծրագրեր կարողանում է ինքնուրույն անել, բայց մեծ են նաև խնդիրները, և Կառավարությունն անմասն չի մնացել Երևան համայնքին բազմաթիվ ծրագրերով օգնելով, աջակցելով։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքոով՝ այդ աջակցությունը միայն ֆինանսական չէ։ Դրանց մի մասը Կառավարության որոշումներ են, որոնք բերել են առավել արդյունավետ կառավարման և մի շարք խնդիրների լուծման։

Սանոսյանն ընդգծեց, որ միայն ՏԿԵ նախարարության միջոցով 2018-23թթ․ Երևանին տրամադվել է 222 միլիարդ դրամ։
«Մի շարք ծրագրեր են իրականացվել՝ սկսած մետրոի տոմսի ինքնարժեքի փոխհատուցումից մինչև խոշոր ծրագրեր։ Միայն ԱԶԲ-ի միջոցով Երևանում 14 դպրոց է կառուցվելու, 6-ն արդեն կառուցվել է։ Երևանում հսկայական ճանապարհաշինարարական ծրագրեր են իրականացվել։

Կառավարության աջակցությունն անընդհատ մեծանում է մի պարզ պատճառով՝ Երևան համայնքի կատարողականը մեծանում է, իրենք խնդիրը բարձրացնում են, մենք էլ գումար ենք հատկացնում, որպեսզի խնդիրները լուծվեն։ Այս տարի գումար է հատկացվել նաև 473 վերելակների խնդրի լուծման համար։

MAN ավտոբուսների համար 25 միլիոն է տրամադրվել՝ որից 20 մլն վարկ է, 5 միլիոնը դրամաշնորհ․ այդ վարկը 15 տարով վերցրել է Կառավարությունը․ մեր համաքաղաքացիներն էլ բարով մաշեն»,- նշեց Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։