Ազատի կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործի քննությունը սկսվել է․ երեկ առաջին նիստն անցել է լարված մթնոլորտում

Լուրեր

25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:29
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործը դատարանում է։ Մեղադրյալի աթոռին 5 անձ է։ Երեկ գործով կայացել է առաջին դատական նիստը, որն անցել է լարված մթնոլորտում։ Վիճաբանություն է ծավալվել մեղադրյալների ու հրդեհից մահացածների հարազատների, ինչպես նաև ազատության և կալանքի տակ գտնվող մեղադրյալների պաշտպանների միջև։ Վիճաբանության առիթը եղել է այն, թե ինչ տրամաբանությամբ պետք է հրդեհային անվտանգության հարցում պատասխանատու զինվորականներից ոմանք գտնվեն ազատության մեջ, իսկ մյուսները՝ կալանքի տակ։ Կրքերը նիստերի դահլիճում այնքան են բորբոքվել, որ տուժողների հարազատները շիշ են նետել մեղադրյալների ուղղությամբ։

Գործը մակագրված է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին և քննվում է Վարդենիսի նստավայրում։ Factor.am-ի հետ զրույցում մեղադրյալ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ նիստի ընթացքում տուժող կողմը միջնորդել է փոխել գործի ընդդատությունը՝ այն տեղափոխել Երևան, սակայն մեղադրյալներից մեկն առարկել է և դատարանը մերժել է միջնորդությունը։ Այնուհետև քննարկման առարկա է դարձել նիստը Սևանի նստավայր տեղափոխելու հարցը, սակայն այս մասով դեռևս որոշում չի կայացվել։

Նշենք, որ մեղադրյալի աթոռին 5 անձ է։

Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով,որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել: Ըստ մեղադրանքի՝ Եղիշե Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Գոռ Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով նույն զորամասի թիկունքի պետի-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը, պարտավոր լինելով կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը, ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մահ․ կացարանում բռնկված հրդեհը ոչ միայն հնարավոր չի եղել մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել է, իսկ 5 շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մառլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, նշանակված լինելով զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետի պաշտոնին, պարտավոր է եղել իմանալ զորամասի օբյեկտների հրդեհավտանգության առանձնահատկությունները, զորամասի սպայական կազմի, ենթասպաների և ավագների համար կազմակերպել դասընթացներ՝ հակահրդեհային պատրաստության հրդեհաշիճման միջոցների կիրառման ու պահպանման վերաբերյալ, հսկել հրդեհաշիճման միջոցների սարքին վիճակը և նպատակային օգտագործումը, ժամանակին զեկուցել հրամանատարին զորամասի օբյեկտներում հայտնաբերված թերությունների մասին և դրանց հայտնաբերման դեպում շուտափույթ վերացնել դրանք և կանխել հրդեհի առաջացումը, սակայն իր պարտականությունների չկատարման հետևանքով զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով առաջացել է 15 անձի մահ, իսկ 5 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալ Գոռ Մարգարյանը դեպքի ժամանակ եղել է զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս, պարտավոր լինելով անցկացնել ստուգումներ և ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ և խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման համար իր պարտականությունները չի կատարվել, և Եղիշե Հակոբյանի կողմից ավտոբենզինով վառելու հետևանքով հրդեհ է բռնկվել,որը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից՝15 անձի մահ և 5 անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածք պատճառելով։

Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը չի կատարել իր պարտականությունները:Իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացել է մահ։

Առաջին երեք մեղադրյալը կալանավորված են, մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

 

Արաքս Մամուլյան