«Զեյթուն» ուսանողական հանրակացարանը կվերանորոգվի․ ուսանողների թիվը կկրկնապատկվի․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հարց ուղղեց անշարժ գույքի վարձակալության պայմաններում ուսանողական հանրակացարանների վիճակի մասին:

«Հանրակացարանները և ուսանողների կեցությունը ընդհանուր առմամբ համակարգային խնդիր են, և երկարաժամկետ կտրվածքով այդ հարցը լուծվելու է Ակադեմիական քաղաքի շրջանակներում, որտեղ նախատեսված է ամբողջական համալիր, որտեղ նաև ուսանողների ու դասախոսների կեցության հնարավորություններ են լինելու»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հիշեցրեց Զեյթունի ուսանողական հանրակացարանի մասին․ «Այն այս պահին լավ վիճակում չի գտնվում, և բյուջեով պլանավորված է դրա վերանորոգման աշխատանքը, որը թույլ կտա կրկնապատկել այնտեղ կեցություն ունենալու հնարավորությունը: Եթե այս պահին շուրջ 200 ուսանող է կարողանում այստեղ իրենց կեցությունը ապահովել, ապա արդեն 400 ուսանողների համար սա կլինի նորմալ հանրակացարան:

Բայց նաև մեր բուհերում տարեցտարի ավելանում է օտարերկրյա ուսանողների թիվը: Մեր ռազմավարության թիրախ է օտարերկրյա ուսանողների առնվազն կրկնապատկումը. ուստի առաջնահերթ մեր աշխատանքների թիրախում է Ակադեմիական քաղաքի հետ կապված աշխատանքները տեմպով իրականացնելը»:

Վերանորոգման ժամկետների վերաբերյալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծման գործընթացն արդեն ավարտվել է․ «Մենք շինարարության փուլի պետք է գնանք, և հունվարից ֆինանսավորումը պլանավորված է»։

Ինչ վերաբերում է մեր մարզաբնակ ուսանողներին, նախարարը հիշեցրեց Կառավարության ևս մեկ ծրագիր, որը մեկնարկել է այս տարվա սեպտեմբերից․ «Կրթաթոշակի նոր մոտեցումն է, որով մասնավորապես այս պահին մանկավարժական ուղղություններով բնագիտական ուղղությունների ուսանողների համար ստեղծվել է առնվազն 70 հազար դրամ ամսական կրթաթոշակի հնարավորություն, որը թույլ կտա նաև սոցիալական խնդիրներին ուղղել այդ միջոցները, և դա կընդլայնի կեցությունն ապահովելու նրանց հնարավորությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում։