Հայաստան կժամանի Չեխիայի ԱԺ պատվիրակությունը
Քաղաքականություն
12.09.2023 | 23:46Չեխիայի ԱԺ պատվիրակությունը կժամանի Հայաստան։ Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«1. Կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերի 18-22-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա ԿՐՈՒՏԱԿՈՎԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ` ընդունել պատվիրակությանը»,- ասված է կարգադրության մեջ: