Օդանավակայանի հատուկ սրահից կկարողանան օգտվել նաև պաշտոնյաների ընտանիքի անդամները․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումով ուժը կորցրած է ճանաչվել ու մինչ օրս որևէ իրավական ակտով կարգավորված չէ: Գործընթացը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել իրավական ակտով, որը, սակայն, ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել՝ օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայությամբ պայմանավորված. այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ զեկուցողի՝ վերը նշվածը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել 4-րդ և 5-րդ մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների և օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը կսահմանվի ՀՀ վարչապետի որոշմամբ:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Մարիա Կարապետյանը՝ նշելով, որ կատարվելիք փոփոխությունը պայմանավորված է ՀՀ՝ նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ:

«Լրացնում ենք այն որոշումների շղթան, որոնք կայացվել են դեռևս 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ԱԺ իրավական փորձաքննության բաժնի աշխատակիցները կարևոր տեխնիկական առաջարկներ են արել, որոնք հնարավոր է ընդունել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Ըստ Մարիա Կարապետյանի՝ կարգավորումներից դուրս է մնացել ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցողներին և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին առնչվող կետը, որը, սակայն, նոր կարգավորմամբ ևս կհամալրվի:

Ելույթի ընթացքում հանձնաժողովի անդամը նշել է նաև, որ օդանավակայանի հատուկ և պատվիրակությունների սրահներն ընդհանուր սրահից շատ առավելություններ չունեն: Պատգամավորը հավելեց, որ եթե ՀՀ պաշտոնատար անձն ուզում է անցնել ոչ թե հատուկ կամ պատվիրակությունների, այլ ընդհանուր սրահից, ապա ազատ է այդ որոշման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։