Հիմա ում է ծաղրելու «Ցեցը»․ Հայաստանում կոմիքսների առաջին գիրքն արդեն վաճառքում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.06.2026 | 20:10
Վերաքվեարկություն չի լինի․ սպասելիքներն ու ԿԸՀ-ի որոշումը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.06.2026 | 20:08
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին Հարավային Կովկասում ամենանշանակալի իրադարձությունն է․ Բաքվում Գերմանիայի դեսպան
15.06.2026 | 20:00
Վտանգավոր է․ չենք կարող ձևավորել ԱԺ՝ կոպիտ խախտելով սահմանադրական օրենքների պահանջները․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 19:57
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
15.06.2026 | 19:54
Միրզոյանը և Նիդերլանդների իր գործընկերը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները
15.06.2026 | 19:48
ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես»
15.06.2026 | 19:37
Սերբիան Ադրբեջան է ուղարկել Nora ինքնագնաց հաուբիցների նոր խմբաքանակ
15.06.2026 | 19:23
Իրանը հայտարարել է, որ Լիբանանն ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում
15.06.2026 | 19:10
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Դևիսի գավաթում
15.06.2026 | 19:00
Ադրբեջանից գազ ներկրելու տեխնիկական հնարավորություն կա, ՀՀ-ն երկու ամիս ադրբեջանական գազ է այրել 2023-ին․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:50
Թրամփը հայտարարել է, որ «նավերը սկսում են ազատորեն շարժվել» Հորմուզի նեղուցից
15.06.2026 | 18:41
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. ՍԱՏՄ
15.06.2026 | 18:30
Որ տեղամասն ում է ընտրել․ Հայաստանի «քաղաքական» քարտեզը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:23
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 վարույթ՝ 60 անձի մասով, ուղարկվել է դատարան․ Դատախազություն
15.06.2026 | 18:21
Էդուարդ Սպերցյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կոմոյից
Բոլորը

Երբ ցեցն ընկնում է իշխանության մեջ, այն արագ քայքայվում է և ապամոնտաժվում։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նախ և առաջ մտքի հեղափոխություն էր, որում ուրույն դրակատարություն ունեցան նաև «Մեդիալաբ»-ի քաղաքական ծաղրանկարները և լրատվամիջոցի «Ցեց» երգիծաթերթը։ Եվ եթե նախորդ իշխանության օրոք «Մեդիալաբ»-ին ամենաշատը հարցնում էին՝ «Բա չեք վախենու՞մ», նոր իշխանության օրոք արդեն հարցնում են՝ «Հիմա ու՞մ եք նկարելու»։

«Անդրադառնալու ենք բոլորին, ինչպես միշտ, մեր գործունեության մեջ ոչինչ չի փոխվի»,- վստահեցնում է «Մեդիալաբ»-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը՝ ներկայացնելով Հայաստանում կոմիքսների առաջին գիրքը։ Երեք տարի քաղաքական ծաղրանկարի մշակույթը Հայաստանում ակտիվացնելուց հետո «Մեդիալաբ»-ի թիմը որոշեց հանրությանը հուզող թեմաներին անդրադառնալ ամբողջական պատմությունների տեսքով։ Կոմիքսներն արտացոլում են մեր կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրները։ Գիրքը կազմվել է վեց ամսվա ընթացքում։ Այնտեղ ներկայացված է 16 պատմություն, մի մասը՝ իրական, մյուս մասը՝ հորինովի։

Կոմիքսների նկարիչներն են Վահե Ներսեսյանն ու Տիգրան Մանգասարյանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատում է՝ «Մեդիալաբ»-ը Հայաստանում վերածնեց քաղաքական երգիծանքի մշակույթը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ անակնկալի է եկել, երբ ստացել է գրքի նախաբանը գրելու առաջարկը, սակայն սիրով է ընդունել այն։ Նա նշում է՝ «Մեդիալաբ»-ն առաջնորդվում է ոչ թե կոմֆորմիզմի, այլ ճշմարտությունը վեր հանելու տրամաբանությամբ։

Հայաստանում առաջին կոմիքսների գրքի շնորհանդեսին ներկա էր նաև մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նրա խոսքով՝ կոմիքսները նպաստում են քաղաքական բանավեճին և առողջ երկխոսություն ծավալելուն։ Դեսպանը հպարտ է, որ ակամայից դարձել է կոմիքսներից մեկի հերոսը։ Շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։ Նա ընդգծում է, որ «Մեդիալաբ»-ի քաղաքական ծաղրանկարները մշտապես եղել են հանրային տրամադրությունների լավագույն արտացոլումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան