ՀՀԿ-ում քննարկում չի եղել, ՀՅԴ-ն քննարկել է, բայց որոշում չունի․ քաղաքական ո՞ր ուժերը կմասնակցեն ավագանու արտահերթ ընտրություններին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Քանի որ Երևանի ավագանին քաղաքապետ չընտրեց, Կառավարությունը պետք է լուծարի ավագանին և տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ «Արտահերթ ընտրությունների մասնակցել-չմասնակցելու հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել»,- այս մասին Factor.am-ին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Ըստ մամուլի հրապարակումների չի բացառվում, որ ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցի։ Մինչդեռ ՀՅԴ-ում քննարկել են, բայց վերջնական որոշում չունեն: «Այս պահին որոշում չունենք, քանի որ նոր իրավիճակ է առաջացել և Հայաստանի գերագույն մարմինը դեռ քննարկումների մեջ է, երբ որոշում լինի, բնականաբար, մամուլին ևս կտեղեկացնենք»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի ղեկավար Արտակ Սարգսյանը։

Որոշում ունի «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են, որ ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցեն։ Չի բացառվում, որ քաղաքապետի թեկնածու առաջադրեն Նաիրա Զոհրաբյանին։

«Ելք»-ը ևս կմասնակցի ավագանու ընտրություններին, իսկ քաղաքապետի թեկնածուի շրջանառվող անուններն այս պահին դեռ երեքն են՝ Հայկ Մարության, Արարատ Միրզոյան և Ալեն Սիմոնյան։

«Ժառանգություն» կուսակցությունը ևս կմասնակցի ավագանու առաջիկա ընտրություններին, թեև դեռ քաղաքապետի թեկնածուի մասին հայտարարություն չկա, բայց ընտրությունը թերևս կայանա Արմեն Մարտիրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հովսեփ Խուրշուդյանի միջև։

«Հիմնադիր խորհրդարանը» պատրաստվում է իր մասնակցությունն ունենալ ավագանու ընտրություններին, քաղաքապետի թեկնածու դժվար թե առաջադրեն։ Այսօր Կարո Եղնուկյանը Factor.am-ին ասել էր, որ դրան դեռ պատրաստ չեն։

Լիլիթ Շաբոյան