ԱՄՆ Կոնգրեսում նշվեց ՀՀ-ին միջոցներ տրամադրելու անհրաժեշտության մասին․ նկատի ունեն նաև սպառազինություն․ Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
06.04.2026 | 13:03
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը ԵԱ-ում
06.04.2026 | 12:51
Սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին
06.04.2026 | 12:49
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 12:42
Մի անգամ մերժել ենք ձեր բերածը. մի պահ լարվեց Քոչարյանի և Հայկ Սարգսյանի երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:30
«Սանդերլենդի» մարզիչ. Ֆինն Գերագուսյանը բազմակողմանի խաղացող է
06.04.2026 | 12:21
Պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել վտանգավոր խնդրի վրա. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:10
Մոսկվան սպառնում է՝ ԵՄ-ին անդամության դեպքում դեպի ՌԴ չվերթներ չեն լինի // Տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 12:00
Պնդումը կեղծ է․ մեքենա վարող ադրբեջանցու տեսանյութը Երևանում չի նկարահանվել
06.04.2026 | 11:55
Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել
06.04.2026 | 11:44
Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել, վերամշակաման գործարան պետք է կառուցվի․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 11:40
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել  Օդեսային. զոհվել է 3, վիրավորվել՝ 15 մարդ
Բոլորը

Ազատության հրապարակում այսօր հրավիրված հերթական հանրահավաքում ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը անդրադարձավ ներքաղաքական մի իրադարձության, որը, նրա գնահատմամբ, արտաքին քաղաքական ուղերձ ունի։

«Դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վարքի կտրուկ փոփոխությունն է այս երկու օրվա ընթացքում։ Մի մարդ, որը Լադիմիր Լադիմիրովիչի անունով էր երդվում և մեզ՝ ԱԺԲ-ին, փնովում, պախարակում էր անընդհատ, հանկարծ սկսել են ասել այն, ինչ մենք տարիներ շարունակ ենք ասում։ Ես անձամբ չեմ հավատում այդ մարդուն, որովհետև նա չունի որևէ սկզբունք, որևէ հավատք, ինչպես ինքն է ասում, «իզմ» չունի։ Ինքը պատեհապաշտ է։ Ոչ միայն իրական կյանքում, այլև պատմության մեջ իմ ճանաչած ամենապատեհապաշտ գործիչը, որը պատրաստ է ըստ առիթի փոխել համոզմունքը։ Եվ ամենակարևորն այն չէ, որ մենք իրեն չենք հավատում։ Իրեն չեն հավատում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում հենց ստախոսության ու խաբեբայության համար։ Ինքը, զգալով, որ այլևս Պուտինից չունի աջակցություն, հիմա ուզում է Պուտինի գրկից թռնել ու նստել ուրիշների գրկերը։ Շատ քիչ է, շատ ուշ է։ Արդեն ինքն էլ, իր թիմն էլ հասկանում են, որ նա այլևս գնացող է։ Եվ գնալու է շատ մոտ ապագայում»,- ասաց Արա Պապյանը։
Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսի լսումներում քննարկման արժանացած Հայաստանին առնչվող հարցերին՝ Պապյանն առանձնացրեց իր իսկ գնահատմամբ հինգ առանցքային հարց։

«Մարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչ կարևորություն ունի կոնգրեսը։ Մարդկանց թվում է, թե այն մեր խորհրդարանի նման մի ինչ-որ բան է, որը տվյալ դեպքում վարչապետին կից ինչ-որ մարմին է։ Ոչ, ըստ սահմանադրության և եղած նախադեպերի, կոնգրեսի լսումները հատկապես մարդու իրավունքների հարցում խիստ կարևոր են։ Գործադիրը գործադրում է կոնգրեսի որոշումները։ Եվ պատահական չէր, որ երեկ հնչեցին մտքեր, որ արդեն պետք է դիմել ԱՄՆ նախագահին՝ հստակ ժամկետներ նշելով, պահանջ դնելով Ալիևի առջև։ Եվ չկատարվելու դեպքում Ալիևը պետք է համարվի արդեն որպես ցեղասպանություն իրականացնող։ Առաջին եզրակացությունն այն է, որ երկու վկաները, որ խոսում էին, մեկը՝ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, մյուսը՝ Դեյվիդ Ֆիլիպսը նշում էին, որ տեղի է ունենում ցեղասպանություն, ինչը միջազգային իրավունքի հանցակազմ է։ Եվ սրա համար կա պաշտպանելու պարտավորություն, որ ԱՄՆ-ը վավերացրած լինելով այդ սկզբունքները և հենց Բայդենը ճանաչած լինելով Հայոց Ցեղասպանությունը, պիտի կանխեն երկրորդ ցեղասպանության հնարավորությունը։ այնտեղ միանշանակ նշվեց, որ Ալիևը անձամբ պատասխանատու է ցեղասպանության համար։

Երկրորդ, հարց բարձրացվեց ռուս խաղաղապահների առկայության մասին և նրանց Ադրբեջանի հետ միասին հավասարաչափ պատասխանատու նկատեց այնտեղ։ Եվ հնչեց երկար տարիներ մեր բարձրաձայնած տեսակետը, որ միջազգային խաղաղապահ ուժեր պիտի տեղակայվեն։ Սա ևս պետք է լինի պետքարտուղարին և նախագահին ուղարկվելիք նամակ առաջարկների մեջ։ Ալիևը միջազգային քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի միջազգային քրեական դատարանի կողմից։

Հաջորդը։ Նշվում է, որ եթե երկար պետք է ձգձգվի, իսկ մեկ ամիս չեն կարող սպասել, գոնե Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին և հայերին բավարար չափով միջոցներ տրամադրել՝ նկատի ունենալով նաև ինքնապաշտպանության համար տրվող զենքը։

Եվ վերջինը, որին կուզենամ անդրադառնալ, Դևիդ Ֆիլիպսի կողմից, որը հայտնի գիտնական և փորձագետ է, հնչեցրած միտքն է, որը վերջին շրջանում ավելի է շոշափվում ամերիկյան ղեկավարության և քաղաքագետների շրջաններում, այն է, որ Թուրքիան այլևս դաշնակից չէ Միացյալ Նահանգներին, որ տարածաշրջանում պետք է այլ դաշնակիցներ որոնել, որոնց հետ միասին կարելի է ստեղծել ժողովրդավար երկրներ, որոնք չունեն կայսերապաշտական նկրտումներ և ուրիշների տարածքների վրա աչք չեն դնում։ Մենք ուրիշներից որևէ մեկի հողեր չենք ուզում, մեր ուզածը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, այն տարածքը, որը միջազգայնորեն ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության տարածք, որը անօրինական կերպով տրվել է Ադրբեջանի վարչական ենթակայության ներքո և ՍՍՀՄ տրոհումից հետո պետք է վերականգնվեր արդարությունը։ Այնպես որ, ես ուզում եմ ասել, որ մեծ փոփոխություններ են տեղի ունենում և ես հույս ունեմ, որ շուտով մենք այդ փոփոխությունները կտեսնենք Հայաստանում՝ Արցախը ներառյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։