Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին «Հիմնադիր խորհրդարանը» ևս կմասնակցի․ Կարո Եղնուկյան

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Երևանի ավագանու նիստում քաղաքապետի միակ թեկնածուն՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը չընտրվեց․ քվորում չապահովվեց։ Սա նշանակում է, որ Կառավարությունը կլուծարի ավագանին և կնշանակվի արտահերթ ընտրություն։

Արդեն իսկ մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են, որ կմասնակցեն արտահերթ ընտրություններին։ Մասնավորապես, այդ մասին հայտարարել են «Ելք»-ը, «Ծառուկյան» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը։

Factor.am-ը փորձեց ճշտել, թե ինչ դիրքորոշում ունի «Հիմնադիր խորհրդարանը» սպասվող ընտրությունների վերաբերյալ։ Զրուցել ենք «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի հետ․

-Պարո՛ն Եղնուկյան, «Հիմնադիր խորհրդարանում» քննարկում եղել է՝ կմասնակցե՞ք ավագանու առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։

-Որ մասնակցություն ունենալու ենք, դա որոշված է, բայց թե ինչ ձևաչափով և ավելի մանրամասները դեռ քննարկված չեն։

-Իսկ քննարկե՞լ եք քաղաքապետի թեկնածուի հարցը, որևէ մեկին կառաջադրե՞ք, թե՞ կաջակցեք այլ կուսակցության թեկնածուի։

-Այդ մասին քննարկում չի եղել։ Ես չեմ կարծում, որ մենք քաղաքապետի թեկնածուի համար պատրաստ ենք։ Մեր պայմանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին է, և դա պայմանավորված է նրանով, որ բոլոր քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն և որից հետո նոր պիտի պատրաստվենք։

-Իսկ ի՞նչ տեսակետ ունեք Երևանի քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ։

-Ես կասեի՝ մի քանի տարով ուշացած հրաժարական էր, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք։

Լիլիթ Շաբոյան։