Սարյանի «Հայփոստի» շենքի փոխարեն կստեղծվի առևտրի համաշխարհային կենտրոն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Կառավարությունը «Ռենշին» ՍՊԸ-ին է օտարում Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի շենքը։ Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։

Կառավարությունը հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու հարցին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Համաշխարհային առևտրի կենտրոնը ակտիվ միջազգային բիզնես համայնք է, հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները: Ասոցիացիան առկա է 100 երկրում, և արդեն մոտ 310 Համաշխարհային առևտրի կենտրոններ կան աշխարհի տարբեր քաղաքներում: «Այն ոչ միայն վստահելի և հեղինակավոր բրենդ է, այլև համաշխարհային առևտրի ցանց է և էկոհամակարգ, որը ներառում է տնտեսական զարգացման գործակալություններ, ասոցիացիաներ, քաղաքաշինական կազմակերպություններ, օդանավակայաններ, նավահանգիստներ, համալսարաններ և այլն»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ ծրագիրը ներկայացրել է «Ռենշին» ՍՊԸ-ն, որը World Trade Center-ի անդամ է և բրենդի Հայաստանում տիրապետողն է դարձել:

«Այս ծրագրով մենք նախատեսում ենք կառուցել մոտ 123 հազար քմ շենքեր և շինություններ, որոնք կներառեն գրասենյակային տարածքներ՝ 4 և 5 աստղանի տարբեր ձևաչափերի հյուրանոցներ. միջոցառումների համար նախատեսված բաղադրիչներ, էքսպոկենտրոնի համար սրահներ, կոնֆերանս դահլիճներ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների, գործարար կենտրոն նոր ստարտափերի, նախաձեռնությունների և գործարար ակտիվություն սահմանելու համար: Զբոսաշրջությանը նպաստող գործունեություն կիրականացվի այնտեղ, բազմաթիվ այլ ծրագրեր: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատված է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց Քերոբյանը:

Ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 21 898 520 000 ՀՀ դրամ, որից 10 949 260 000 ՀՀ դրամ ներդրումը կկատարի ներդրողը՝ դրամական միջոցների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն իրենց ներդրումը կկատարեն Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրենց պատկանող անշարժ գույքերի տեսքով, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության ներդրման չափը կկազմի 4 161 260 000 դրամ, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներդրման չափը կկազմի 6 788 000 000 ՀՀ դրամ:

«Ըստ էության, Երևանի Սարյան փողոցի «Հայփոստի» շենքի փոխարեն Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր՝ շենք, և, իմ գնահատմամբ ու կարծիքով, երրորդ հանրապետության պատմության մեջ մենք այդ մասշտաբի շենք դեռ չենք կառուցել: Մենք՝ նկատի ունեմ Հայաստանում չի կառուցվել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ շինարարության և ծրագրի գործարկման ավարտին Կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս։

Մանրամասները՝ տեսանյութում։