«Ձեռնոց՝ ագրեսոր Ռուսաստանին»․ ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից 561 օր անց Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինային։ Դեռ երեկ այս մասին տեղեկացրել էին Factor TV-ի աղբյուրները, սակայն պաշտոնական Երևանը դեռ չի շտապում մեկնաբանել տեղեկությունը։

Առավոտյան հայտնի դարձավ, որ Ուկրաինա է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։ Նա Կիևում է՝ մասնակցելու Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։ Թեև գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է, այնուամենայնիվ, նրա այցի և հումանիտար օգնություն ուղարկելու մասին տեղեկությունների միաժամանակ տարածվելը ենթադրությունների առիթ է տվել, որ վարչապետի տիկինն անձամբ է օգնությունը փոխանցելու։ Այս տեղեկությունը չեն մեկնաբանում ո՛չ Աննա Հակոբյանի, ո՛չ վարչապետի գրասենյակից, իսկ ԱԳՆ խոսնակի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Իշխող ուժից հումանիտար բեռ ուղարկելու որոշումը դիվանագիտական քայլ են որակում։ Պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը շեշտում է՝ Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի մի զգալի մասը, ինչն էլ ՀՀ-ին թույլ է տալիս այսօր այդ մասին բարձրաձայնել։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Ազատ Արշակյանի կարծիքով՝ թեև Հայաստանի հումանիտար քայլը ուշացած է, սակայն հստակ պատասխան է Ռուսաստանին այն մասին, որ Հայաստանն ագրեսորի դաշնակից չէ։

Արշակյանը մատնանշում է նաև Ուկրաինայում հայկական մեծ համայնքի առկայությունը։ Նրա դիտարկմամբ՝ այս քայլը կնպաստի Հայաստանի անվտանգության երաշխիքների բարձրացմանը։

Ուկրաինա հումանիտար բեռ ուղարկելու լուրի տարածումից հետո սոցցանցերում օգտատերերի մի մասը դեմ է արտահայտվում որոշմանը՝ հղում կատարելով 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինայի դիրքորոշմանը։ Ուկրաինայում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, սակայն, հակադարձում է՝ նման տեղեկությունների տարածմանը նպաստել է ռուսական ապատեղեկատվական արշավը։

Ի վերջո, ի՞նչ ռիսկեր կարող են լինել Ռուսաստանի կողմից Հայաստանի այս քայլին ի պատասխան․ Հակոբյանն ընդգծում է՝ Հայաստանն առաջին հերթին իր աջակցությունն է ցուցաբերել հայ համայնքին։

Մինչ պաշտոնապես հայտնի կդառնա՝ ինչ ծավալի օգնություն է ՀՀ-ն ուղարկել Ուկրաինա և ինչ սկզբունքով է այն բաշխվելու, Աննա Հակոբյանը մասնակցել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդեսին, որը նվիրված է եղել պատերազմում զոհված երեխաների հիշատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան