Ադրբեջանի գործողություններն ընդդեմ ԼՂ-ի հակասում են ԵԽ սկզբունքներին և արժեքներին. դեսպան Խաչատրյանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի հանդիպմանը

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպումը, որին քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում․ տեղեկացնում են ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի գրասենյակից։

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Նախարարների կոմիտեին ներկայացրել է մայիս-հուլիսին ԵԽ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքները։

Մի շարք պատվիրակություններ, այդ թվում նաև՝ Եվրոպական միության պատվիրակությունը, հանդես են եկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով։

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստան այցի ընթացքում ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը, մեկնելով Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ականատես է դարձել Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակմանը։ Ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը, ինչն անհամատեղելի է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների հետ։

Դեսպանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամը րոպե առաջ կասեցնելու անհրաժեշտությունը:

Հորդորել է Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը և լիարժեք կերպով կատարել Միջազգային արդարադատության դատարանի և ՄԻԵԴ-ի իրավականորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները։

«Որպես առաջնային հրատապ քայլ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն գործուղի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Փաստահավաք առաքելություն հայցվել է նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևում, իսկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հաստատել է պատրաստակամությունը մեկնելու Լեռնային Ղարաբաղ»,- նշել է դեսպան Խաչատրյանը։

Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը պետք է լուծում գտնեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում:

Նախարարների կոմիտեի օրակարգային մեկ այլ կետի ներքո քննարկվել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին» զեկույցը։ ԵԽԽՎ պատգամավոր Պիետեր Օմցիգին գրավոր հարց էր ուղղել ԵԽ Նախարարների կոմիտեին, թե ինչ քայլեր է ձեռնարկել Նախարարների կոմիտեն՝ կանխարգելելու հայերի դեմ ցեղասպանության իրականացումը, և արդյոք առկա սպառնալիքը հետևանքներ ունի ԵԽ անդամ Ադրբեջանի համար։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Օկամպոյի զեկույցին և ներկայացրել է դրա եզրակացությունը, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի։

Տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգների վերաբերյալ առկա են նաև այլ հեղինակային կարծիքներ և զեկույցներ, ինչպես, օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի զեկույցը։

Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հակասում են ԵԽ սկզբունքներին և արժեքներին: Եվրոպայի խորհուրդը չի կարող անհետևանք թողնել Ադրբեջանի անդամակցության և կոնվենցիոն պարտավորությունների ակներև խախտումները։