Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

Լուրեր

26.05.2026 | 10:27
Պուտինը ստորագրել է արտերկրում ՌԴ քաղաքացիներին «պաշտպանելու» համար բանակի ներգրավման մասին օրենքը
26.05.2026 | 10:23
Հայ շախմատիստները մեկնարկել են կանանց Եվրոպայի առաջնությունում
26.05.2026 | 10:18
16-րդ պոլիկլինիկայի շենքի օտարման գործով Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի քրգործը փոխանցվել է դատախազին
26.05.2026 | 10:14
Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու․ Պետդեպ
26.05.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
25.05.2026 | 23:41
Գյումրիի արտահերթ ընտրություններ ենք իրականացնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 23:38
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ՔՊ-ի հանրահավաքին 21:08-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
25.05.2026 | 23:29
Բողոքի ցույցերից հետո Էրդողանը վերաբացել է Ստամբուլի հայտնի համալսարանը
25.05.2026 | 23:20
Հռոմի պապն արհեստական ​​բանականության զարգացումը համեմատել է Բաբելոնի աշտարակի կառուցման հետ
25.05.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.05.2026 | 22:52
Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է անում միանալ Աբրահամի համաձայնագրերին, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի
25.05.2026 | 22:44
Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին մեքենա է այրվել
25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցում է առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ․ տեղեկացնում են վարչապետի տիկնոջ գրասենյակից։

Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովը աշխարհի առաջին դեմքերի ամուսինների միջազգային ասոցիացիան է, որը հիմնադրվել է Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Օլենա Զելենսկայի կողմից 2021 թվականին՝ փորձի փոխանակման և աշխարհում մարդկանց բարօրության համար համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք գագաթնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված խոսնակների ցուցակից։ Առաջին և երկրորդ գագաթնաժողովները կայացել են համապատասխանաբար 2021 և 2022 թվականներին։

Այս ձևաչափի երրորդ գագաթաժողովի թեման հոգեկան առողջությունն է։

Ըստ միջոցառման կայքի՝ Աննա Հակոբյանը մասնակցելու է դեռահասների հոգեկան առողջության թեմայով պանելային քննարկման։ Մյուս մասնակիցներն են՝ Էստոնիայի առաջին տիկինը, Սլովակիայի նախագահի զուգընկերը, հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը (հեռավար) և այլք։

«Քննարկելու ենք այսօր դեռահասների առաջ կանգնած թվային մարտահրավերները։ Ի՞նչ սպառնալիքներ ու հնարավորություններ է բերում աշխարհի թվայնացումը։ Ինչպե՞ս կարող է ավագ սերունդը աջակցել պատանիներին աշխարհին հարմարվելու գործում՝ առանց նրանց սահմանափակելու»,- նշված է պանելային քննարկման նկարագրությունում։

2023-ի գագաթաժողովին մասնակցում են Դանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի և այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դերասաններ և այլք։

Երեկ հայտնել էինք, որ Հայաստանն օգնություն է ուղարկել Ուկրաինա։